-
15.10.2013|
00:36
Գյումրու մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին պատկանող «LUKY» գիշերային ակումբում պատգամավորի քեռու` Հովհաննես Գևորգյանի որդին ծեծելով մարդ է սպանել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորն ամեն ինչ անում է հարցը կոծկելու համար: Այս հարցում նրան լավագույնս աջակցում է Շիրակի մարզի դատախազը` դեպքը ներկայացնելով որպես վրաերթ:
-
14.10.2013|
12:31
«Մեդիա կենտրոնում» այսօր կայացել է քննարկում ՀՀ կողմից Մաքսային միությանը միանալու վերաբերյալ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ՀՀ-ում բոլոր պետական մարմինների և նախագահի գործառույթները պետք է բխեն ժողովրդավարական սկզբունքներից։
-
11.10.2013|
19:30
Արդեն մի քանի օր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտված Գնուն Վարդանյանը կարել է բերանը: Այս մասին irates.am-ին հայտնեցին նրա բախտակիցները ու փաստեցին, որ իրենց հանդեպ տոտալ անտարբերությունն օր-օրի հանգեցնում է իրենց շարքերի նոսրացմանը: Ցմահների հանդեպ արդարադատության, մեղմ ասած, վերաբերմունքն իսպառ բացակայում է:
-
11.10.2013|
16:47
Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից վերաբերմունք ցուցաբերել «Էրեբունի-Երեւան» տոնակատարության ժամանակ:
-
11.10.2013|
16:45
Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրիասյանն անդրադարձել է Կոմայգում տիրող իրավիճակին։
-
11.10.2013|
16:17
«Յոթի գործով» քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքը դատարանում պաշտպանող հայտնի դատախազ Կորյուն Փիլոյանն ազատվել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների վարչության պետի պաշտոնից:
-
11.10.2013|
14:15
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Կոմայգու այլասերվածության» առչությամբ, փաստելով, որ դրա վերացումն անհրաժեշտ է, հնարավոր, եվրոպական:
-
10.10.2013|
15:29
Նոր ձևավորվող քննչական դեպարտամենտի գործունեությունը իրեն երկար սպասել չի տա։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, քննչական դեպարտամենտի ստեղծման համար նախատեսվող հիմնական բոլոր օրինագծերը մշակված են և ոչ միայն։ Ավարտված է, ինչպես «Քննչական դեպարտամենտի մասին» օրինագիծը, այնպես էլ առկա օրենքներում անհրաժեշտ փոփոխություններն են կատարված։
-
09.10.2013|
16:13
«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը 2008թ. զբաղվում էր Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված քաղբանտարկյալներ Շոթա Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի և Աշոտ Զաքարյանի գործով: Քաղբանտարկյալները, սպառելով ներպետական ատյանները, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փորձելով վերականգնել իրենց խախտված իրավունքները:
-
09.10.2013|
15:31
Տիգրան Առաքելյանը այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, թե հրաժարվում է համաներումից: ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներմամբ ազատ են արձակվելու մոտ 500 դատապարտյալներ, ովքեր ազատազրկված են տարբեր հանցագործությունների համար: Տիգրան Առաքելյանը թեև արդեն ազատազրկված է երկու տարուց ավելի, սակայն իրեն մեղավոր չի համարում և գործը այժմ քննում է Վերաքննիչ դատարանը: